Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու ունակ գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չկա (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov1

ՀՀԿ Գործադիր մարմինն այսօր՝ մարտի 22-ին, նիստ է գումարել և քննարկել ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է լրագրողների հարցերին` տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հարց ինստիտուցիոնալ մակարդակում չի քննարկել: «Այսինքն, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում, խորհրդում այդ հարցը չի քննարկել, իսկ առանձին-առանձին քննարկումներ եղել են, և թե ես, թե իմ գործընկերները մեր կարծիքները հայտնել ենք»,- ասել է Շարմազանովը: Նա նաև հավելել է, որ իրենք պետք է որոշում կայացնեն՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները և իրողությունները: «ՀՀԿ-ն վերջնական արդյունքում կկայացնի որոշում, որը բացառապես կսպասարկի Հայաստանի Հանրապետության պետական շահը»,- հավելել է նա: Հաշվի առնելով Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները` Շարմազանովը նշել է որ Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում ավելի իմաստուն, մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմակայելու ունակ գործիչ, քան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է, չկա: