Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ Բյուրակնի միջնակարգ դպրոցում (տեսանյութ)

Մարզեր
1521726684_naz-byurakn

Լարված իրավիճակ Բյուրակնի միջնակարգ դպրոցում: Մանկավարժական հանրույթը երկու խմբի է բաժանվել: Մի մասը տնօրենին, մյուս մասն արդեն նախկին փոխտնօրենին է պաշտպանում: Տնօրեն Լուսինե Մելիքյանը մարտի 20-ի հրամանով աշխատանքից ազատել է դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին: Նա որպես հիմք նշում է Շիրակի մարզի դատախազի գրությունն այն մասին, որ Մանվել Խոջումյանը հրաժարվել է պարտադիր բժշկական զննությունից: Վերջինս էլ փոխադարձ մեղադրանքներ է հնչեցնում տնօրենի հասցեին, որ դպրոցում անօրինություններ են կատարվել, աշակերտների կեսից ավելին ներառական դասարան են ընդգրկվել` հավեյլալ գումար ստանալու համար: Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը հրաժարվել է այս առնչությամբ որևէ մեկնաբանություն տալ: «Այսօր» լրատվականը Բյուրակնի դպրոցի անցուդարձն ուշադրության կենտրոնում կպահի: Մանրամասն՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում