Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր առարկա՝ հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանցիների համար

Հասարակություն
1g210318_9

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով 2018 թվականի փետրվարի 8-ին հաստատվել է ՀՀ հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների համար նախատեսված «Ճանապարհային երթևեկությանկանոններ» ծրագիրը, որը մշակվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ: Նպատակը երեխաների մեջճանապարհային երթևեկության կարգապահություն դաստիարակելն ու անվտանգ երթևեկության կանոնների պահպանում սովորեցնելն է: «Ճանապարհային երթևեկության կանոնների» դասավանդումը նախատեսվում է սկսել մայրաքաղաքի դպրոցներից՝ նոր ուսումնական տարվանից՝ սեպտեմբերի 1-ից: Համաձայն ԿԳ նախարարի հրամանով հաստատված ծրագրի՝ I-IV դասարաններում աշակերտների հետ տարվողպարապմունքները նպատակահարմար է անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում,ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ և մանկականտրանսպորտային միջոցներ: Հրապարակը պետք է կահավորել խաչմերուկների, հետիոտնային անցումների գծանշումներով,ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներով, ճանապարհային նշաններով և այլ սարքավորումներով: Խորհուրդ է տրվումգործնական պարապմունքներ անցկացնել փողոցում, խաչմերուկում, հրապարակում, ցույց տալ հետիոտների ևտրանսպորտային միջոցների երթևեկությունը, երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները: «Ճանապարհային երթևեկության կանոնների» ուսուցման դասընթացի ներդրման նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ու ոլորտի մյուս պատասխանատուներնաշխատանքային հանդիպում են ունեցել ճանապարհային ոստիկանության ղեկավարության հետ: ՃՈ ծառայության ղեկավարԵգոր Կարապետյանը ներկայացրել է 2016-17 թվականների վիճակագրական տվյալները, ըստ որոնց անչափահասներիմասնակցությամբ ՃՏ պատահարների թիվն աճել է: Վերլուծությունը փաստել է, որ վրաերթերի 70 տոկոսը տեղի է ունեցելհետիոտնի մեղավորությամբ՝ անչափահասները հիմնականում ճանապարհն անցել են չթույլատրվող հատվածով։ ԿԳՆ ներկայացուցիչները նշել են, որ երթևեկության կանոնների դասավանդման ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ներկայացված մտահոգիչ  վիճակագրությունը:  Քննարկման ընթացքում նշվել է, որ ճանապարհային ոստիկանության ծառայողները նախապես դասընթացներ կանցկացնենուսուցիչների հետ, ովքեր ստացած գիտելիքները կփոխանցեն աշակերտներին, դասավանդման գործընթացին մասնակից դարձնելով նաև ճՈ ներկայացուցիչներին։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ  նոր նախաձեռնությունը կարող է նպաստել դպրոցահասակ երեխաների մասնակցությամբտեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազմանը: