Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Էստոնիայի հավաքականը բավական փորձառու է Հայաստանի ընտրանուց

Կարևոր լուրեր Սպորտ
sport-estonia

Ֆուտբոլի Էստոնիայի հավաքականը Հայաստանի ընտրանու հետ ընկերական խաղին սկսել է պատրաստվել մարտի 19-ից: Այդ մասին հայտնում է Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Ռեյմը թիմ է հրավիրել 24 ֆուտբոլիստ: Նրանցից միայն մեկն է նորեկ: Դա 22-ամյա պաշտպան Մարտին Կուսկն է, որն առաջին անգամ է հրավիրվել ազգային հավաքական: Թիմի ամենատարեց խաղացողը կիսապաշտպան Ալեքսանդր Դմիտրիեւն է, որը 36 տարեկան է եւ հավաքականի կազմում արդեն անցկացրել է 105 հանդիպում: Հավաքականի ամենաերիտասարդ խաղացողը 21-ամյա հարձակվող Մարտին Միլերն է, որը թիմում անցկացրած յոթ խաղում խփել է մեկ գոլ: Ինչ վերաբերում է ակումբային պատկանելիությանը, ապա Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը ներկայացնում են Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի ակումբները: էստոնացիները իրենց ներկայացուցիչն ունեն նաեւ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Դա պաշտպան Ռագնար Կլավանն է, որը հանդես է գալիս «Լիվերպուլում»: Ի դեպ, Հայաստանի հավաքականի բոլոր երեք դարպասապահները նորեկներ են, ուստի մեր ընտրանին իր փորձառությամբ զիջում է առաջիկա մրցակցին: Հիշեցնենք, որ Հայաստան – Էստոնիա ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-ին: