Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանը Գագիկ Ծառուկյանին թույլ չի տվել երկու ակումբ ստեղծել (տեսանյութ)

Սպորտ
sport-hff-naxarar

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչ հարցեր է քննարկել վերջերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ: «Սպորտի նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրենք (խոսքը վերաբերում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին - հեղ.) ցանկանում են երկու ակումբ ստեղծել: Ես պատասխանել եմ, որ թույլ չեմ տա ֆինանսավորման նույն աղբյուրից լինի երկու ակումբ, քանի որ ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն են արգելում դա: Երկրորդ, մեր կանոնադրությունը թույլ չի տալիս նորաստեղծ ակումբին միանգամից հայտավորվել բարձրագույն խմբում: Ես սպորտի նախարարին խորհուրդ եմ տվել վերցնել «Էրեբունի» ակումբը, որը ֆինանսական խնդիրներ ունի: Նրանք արդեն համաձայնության են եկել ակումբի տերերի հետ:  Մոտ ժամանակներում, հավանաբար, «Էրեբունի» թիմը կանվանափոխվի «Կոտայք», եւ անկախ նրանից, թե որ տեղը կզբաղեցնի առաջին խմբում, մենք գործկոմով կորոշենք թույլ տալ ակումբին հանդես գալու բարձրագույն խմբում», - ասեց Ռուբեն Հայրապետյանը: Ի դեպ, ՀՖՖ կանոնակարգը ֆուտբոլային ակումբներին թույլ է տալիս հեշտությամբ անվանափոխել թիմի անունը: Մասնավորապես՝ ժամանակին Երեւանի «Լեռնագործ» ակումբն իր թիմի անունը անվանափոխել էր «Արարատի»: Հետագայում ֆեդերացիան լուրջ խնդրի առջեւ հայտնվեց, երբ Երեւանի «Արարատը» 1-ին խմբից տեղափոխվեց բարձրագույն խումբ: Փաստորեն, առաջնությունում պետք  է հանդես գային Երեւանի երկու «Արարատ» թիմեր: Ի վերջո, «Լեռնագործ» ակումբը ստիված նորից փոխեց իր թիմի անունը եւ ելույթները շարունակել է արդեն որպես «Արարատ-Լեռնագործ»: