Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճաբանություն դատավորների միջև (տեսանյութ)

Հասարակություն
ishxan-barsexyan-1

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատական նիստը: Դատավոր Իշխան Բարսեղյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Վաչե Մարգարյանին, նշելով, որ իրենց միջնորդությունները դատավորը պարբերաբար մերժում է: Դատավոր Վաչե Մարգարյանը միջնորդությունը չքննարկեց, նշելով, որ նույնաբովանդակ միջնորդություններ մինչ այդ էլ են ներկայացրել: Սա առաջացրեց ամբաստանյալ դատավորի դծգոհությունը: Փոքրիկ վիճաբանություն տեղի ունեցավ, նրա և դատավորի միջև: Վերջինս  սպառնաց, որ անկցիա կկիրառի  Իշխան Բարսեղյանի նկատմամբ: Ամբաստանյալը ասաց, որ իրեն վատ է զգում և խնդրեց նիստը  ընդմիջել հինգ րոպեով: Այս պահին ընդմիջում է հայտարարված և շտապօգնություն է հրավիրվել դատարան: