Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրին օր առաջ ազատենք վագոն-տնակներից

Կարևոր լուրեր Հասարակություն
Shirak-Centre-NGO

Գյումրին օր առաջ ազատենք վագոն-տնակներից Թեև 1988-ի երկրաշարժից անցել է  30 տարի, սակայն Գյումրիում շարունակում է իշխել աղետի ճնշող հոգեբանությունը և  քաղաքով մեկ սփռված են ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ: Եվ քանի դեռ Գյումրին չի ազատվել աղետը հիշեցնող այդ ծանր պատկերներից, հնարավոր չէ քաղաքը դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից: Ժամանակավոր կացարանների՝ դոմիկների որոշ մասն էլ, շուրջ 500-ը նույնիսկ բնակելի չեն: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած ընտանիքների մի մասը դրանք չեն քանդել: Մեր ուսումնասիրություններն ու նախորդ տարիների փորձը ցույց է  տվել, որ քաղաքը չբնակեցված վագոն-տնակներից ազատելու լավագույն տարբերակներից մեկը կլինի այն, որ չբնակեցված խարխուլ կացարանները գնվեն փաստացի տնօրինողներից ու քանդվեն: Իսկ քանդված վագոն-տնակներից առաջացած փայտանյութն էլ կուտակվի,  անտառները հատելու փոխարեն, քանդոցքներից առաջացած փայտանյութը ձմռան ամիսներին որպես ձմռան վառելիք բաժանվի այլ վագոն-տնակներում բնակվող անօթևան ընտանիքներին: Ներկա պահին Գյումրիում կիսախարխուլ մեկ վագոն-տնակի արժեքը կազմում է մինչև 350 000 ՀՀ դրամ: Դոմիկների քանդման ամբողջ գործընթացն ու ավարտից հետո մաքրված տարածքների լուսանկարներն ու տեսանյութերը կտեղադրվեն մեր՝ www.shirakcentre.am կայքում և հանրապետության համեմատաբար ազդեցիկ էլեկտրոնային պարբերականներում:   Այս՝ Գյումրին օր առաջ վագոն-տնակներից  ազատելուն նպատակաուղղված  ծրագիրը իրականացնելու համար դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր մարդկանց ու կազմակերպություններին՝ կոչ անելով արձագանքել և կատարել նվիրատվություններ ստորև նշված հաշվեհամարներից որևէ մեկին. ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA USA – 2472601614240020 AMD - 2472601614240000 EUR – 2472603273480000 Հասցե՝ Գյումրի, Մ. Խորենացի 50/4, Հեռ. +(374 91) 45-13-37, +(374 55) 06-69-92 «Շիրակ կենտրոն» ՀԿ ՀՎՀՀ՝ 05532775