Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չումբոյին» հեռացնում են դպրոցից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Chumbo

Կրթության և գիտության նախարարությունը համագործակցություն չի ունեցել և չի էլ կարող ունենալ երեխաների արտադպրոցական ժամանցը կազմակերպող «Չումբո» կազմակերպության հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։ «2017 թվականի հունիսին դեռ ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրել է կազմակերպության գործունեությունը և բացասական գնահատական տվել։ Սակայն այդ կազմակերպությունը լավն է, թե վատը, չեմ կարող ասել, որովհետև երբևէ ծրագիր չի ներկայացրել»։ Խոսելով տարածված տեսանյութերի մասին, որտեղ «Չումբո» կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում նախարարությանն աջակցության համար, Աշոտ Արշակյանը փաստեց, որ դա եղել է պարզապես աշխատանքային քննարկում, և ոչ թե հանդիպում, ավելին՝ տեսանյութերը մոնտաժված են։ Երևանի ավագանու անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ նկատում է, որ կազմակերպության շուրջ բողոքները դեռ անցած տարվանից են սկսվել։ «1 տարի առաջ նամակով դիմել էի քաղաքապետին՝ պարզելու համար, թե ինչպես է կազմակերպությունը մուտք գործել դպրոցներ։ Ստացա մի գրություն, որից պարզվում էր, որ քաղաքապետարանը թույլատրել է մուտքը, սակայն առանց պայմանագրի»։ Արայիկ Հարությունյանը հավելեց, որ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը հայտնել է, որ թեև իրենք իմացել են «Չումբոյի»՝ դպրոցներ մուտք գործելու մասին, սակայն հետևանքները հաշվի առնելով, դա այլևս չի կրկնվի։