Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծխելու դեմ պայքարի համար տուգանքները պետք է լինեն ավելի մեծ և խիստ»

Հասարակություն
bagrat

 Հայաստանը պետք է հետևի ծխելու դեմ պայքարի միջազգային փորձին և ողջ խստությամբ կիրառի ծխելն արգելող օրենսդրությունը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը։ Նա և հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանը նախօրեին հանդիպել են Հայաստան ժամանած փորձագետների հետ։ «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արտասահմանում ծխելու դեմ պայքարը շատ խիստ է։ ԱՄՆ-ում ծխելն արգելված է ոչ միայն հանրային վայրերում,այլ նաև՝ փողոցում։ Բայց այստեղ ծխելու դեմ պայքարն ընթանում է հանուն օդի մաքրության պահպանման»,- նշում է Դավիթ Պետրոսյանը։ Արսեն Թորոսյանի կարծիքով՝ Առողջապահության նախարարության ծխելը սահմանափակելու օրինագծին դեմ քաղաքացիների բողոքը արդարացված չէ, քանի որ խոսըք գնում է ոչ միայն ծխողների,այլ նաև՝ չծխողների առողջության մասին, իսկ պատժամիջոցների չկիրառման դեպքում վերջիններիս իրավունքերը կշարունակվեն ոտնահարվել։ «Նախատեսվող տուգանքները նույնիսկ դեռ քիչ են։ Ծխելու դեմ պայքարի արդյունավետության համար տուգանքները պետք է լինեն ավելի մեծ և խիստ ։ Եվ այդ առումով միջազգային փորձը մեզ շատ կօգնի»,- ասում է Ա.Թորոսյանը։