Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում անցկացվում են ՌԴ բազայի հետախույզների և կապավորների վարժանքներ

Քաղաքականություն
RD-baza-kesfiyyat-768x514

Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազայի հետախույզները մարտավարական վարժանքներ են անցկացնում «Փամբակ» զորավարժարանում: «Կամխուդ»-ում էլ մարզվում են ռուսաստանյան ռազմաբազայի կապավորները:  Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Ռազմինֆոյին հայտնում են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մամուլի ծառայությունից: Հետախույզների զորավարժությանը ներգրավվել են ավելի քան 300 զինծառայող, 50 միավոր հատուկ զինտեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր: Զինծառայողները պետք է հաղթահարեն լեռնային արգելքները: Հրահանգիչները հետախույզներին սովորեցնում են անհատական և խմբի կազմով լեռնամագլցման, կիրճերը և ջրային արգելքներն անցնելու հմտություններ: Զինծառայողնոերը նաև առաջին բուժօգնության վարժանքներ են անում: ՀՌՇ ռազմաբազայի կապավորներն իրենց հերթին «Կամխուդ» զորավարժարանում հրամանատարաշտաբային վարժանքների են պատրաստվում: Կապավորները զորավարժարան հասնելու համար 30 կմ երթ են իրականացրել: Ներգրավվել է կապի ավելի քան 50 միջոց, այդ թվում՝ հրամանատարաշտաբային մեքենաներ, տարբեր հզորության ռադիոկայաններ, արբանյակային և տեսահամաժողովի կայաններ, ինչպես նաև ԱԹՍ-ներ: Անօդաչուներն իրականացնում են ինֆորմացիայի ռետրանսլյացիայի համար: Ըստ հաղորդագրության՝ դրանք ունակ են տեղեկությունը փոխանցել մինչև 150 կմ հեռավորության վրա: Վրաժանքներին ներգրավվել է ավելի քան 200 կապավոր: razm.info