Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը կմիանա՞ ճակատին (տեսանյութ)

Քաղաքականություն
makeyan-2

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ բանակցություններ են տարվում. «Բանակցողը  Արմեն Մարտիրոսյանն է: Բանակցությունները դեռ գնում են, չի բացառվում ինչ- որ պահի միանա ճակատին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի անդամ, Ժառանգության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը:   «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ը հավակնում է դառնալ այն պլատֆորմը, որը կպայքարի իշխանափոխության համար: Ճակատը պատրաստվում է իր շուրջը համախմբել տարբեր քաղաքական ուժերի, անհատների: Կուսակցություններին Պետրոս Մակեյանը կոչ արեց համախմբվել. « Այս քսան օրը միմյանց հանդուրժենք,  լռենք, որ կանխենք իշխանությունների վերարտադրությունը»,- ասաց «Ժողովրդավական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:   Հերթական հանրահավաքը նախատեսված է վաղը: Ասուլիսի բանախոսները անդրադարձան նաեւ երկու օր առաջ հրապարակված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների  գործով դատավճռին: Ըստ Պետրոս Մակեյանի՝  սա Բաղրամյան 26-ից իջեցված վրեժխնդրության վճիռ էր, քանի որ ապրիլյան պատերազմի բոլոր խութերը բացահայտեց Ժիրայր Սեֆիլյանը:  « Արցախյան պատերազմի հերոսների մեծ մասը այսօր բանտված են եւ դա նշանակում է կոտրել ժողովրդի հոգին: Տարածքներ հանձնելու խոչընդոտները պետք է վերացվեր»,- ասաց  ճակատի անդամը: Իսկ Ժառանգության փոխնախագահ  Սուսաննա Մուրադյանն էլ ավելացնում է.  «Այս մարդը ոչ միայն վախենում է հաղթածներից , այլ կայանում է նրանց փակելով: Ժիրայր Սեֆիլյանի եւ Սամվել Բաբայանի նկատմամբ   վրեժխնդրություն է իրականացվում, որպեսզի հերթական վերարտադրությանը չխանգարեն»:   Մանրամասները՝ տեսանյութում: