Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամավորների նոր խումբը կապրի Արարատի մարզում, հայ ընտանիքներում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1200px-Peace_corps_logo16

Երեկ երեկոյան Հայաստան ժամանեց ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 26-րդ խումբը: Խումբը բաղկացած է 42 ամերիկացի կամավորներից: Ներկայումս Հայաստանում ապրում եւ աշխատում է 74 կամավոր. 42 նորեկները միանալու են նրանց։ Կամավորները Հայաստան են ժամանել երկու տարի ժամկետով՝ Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում որպես անգլերենի ուսուցիչներ և հասարակական կազմակերպություններում աշխատելու նպատակով:

Մինչ Հայաստան ժամանելը կամավորները հասցրել են սովորել հայոց այբուբենը և հաղորդակցվելու համար անհրաժեշտ որոշ տարրական բառեր և արտահայտություններ: 

Իրենց ծառայությունը սկսելուց առաջ կամավորները կմասնակցեն եռամսյա նախապատրաստական դասընթացի, որի ընթացքում կսովորեն հայոց մշակույթն ու լեզուն, ինչպես նաև ձեռք կբերեն մասնագիտական հմտություններ: Այդ երեք ամիսների ընթացքում նրանք կապրեն Արարատի մարզում՝ հայ ընտանիքներում: Դասընթացն ավարտելուց հետո տեղի կունենա կամավորների երդման հանդիսավոր արարողությունը, և նրանք կմեկնեն Հայաստանի տարբեր գյուղեր և քաղաքներ՝ ապրելու և ծառայելու հայ համայնքներում:

«ԱՄՆ Խաղաղության կորպուսը» ստեղծվել է 1961 թվականին Ջոն Ֆ. Քենեդիի կողմից` աշխարհում խաղաղություն և ընկերություն ամրապնդելու նպատակով:Հայաստանում Խաղաղության կորպուսը գործում է 1992թ.-ից ի վեր՝ Հայաստանի կառավարության հրավերով: Մինչ օրս Հայաստանում ծառայել է ավելի քանի 1000կամավոր:

 

ԱՄՆ Խաղաղության կորպուս