Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայից և Չինաստանից ներկրված խաղալիքները ենթարկվում են փորձաքննության (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled5-1

Հայաստանում խաղալիք գնելու մշակույթը  լիովին ձևավորված չէ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը նշում է, որ եթե սպառողը վաճառք իրականացնողից հարցնի՝ ունի արդյոք սերտիֆիկատ, ձգտի խաղալիք գնել մասնագիտացված խանութներից, շուկայում պատկերն այլ կլինի: «Սերտիֆիկատը վկայում ա նրա մասին, որ հավատարմագրված լաբորատորիայում հավատարմագրված խաղալիքը անցել է բոլոր փորձարկումները, այսինքն՝ ինչ նյութերից է պատրաստված, ինչ ներկով ա ներկված, ինչ ձայնային ազդանշաններով ա: Էդ ամեն ինչը խոսում ա նրա մասին, որ խաղալիքը անվտանգ ա»,- ասում է նա: Խաղալիքներ Հայաստան են ներկրվում տարբեր երկրներից, սակայն երկրի ընտրությամբ առաջնորդվելը դեռ որակի չափանիշ չէ: Պարոն Խալիկյանը տեղեկացնում է, որ ԵԱՏՄ-ից ներկրված խաղալիքները, որոնք ունեն սերտիֆիկատ, անվտանգ են, որովհետև ԵԱՏՄ անդամ պետություններում գործում են անվտանգության նույն չափանիշները, իսկ, օրինակ, Չինաստանից և Թուրքիայից ներկրվածները ենթարկվում են կրկնակի փորձաքննության: