Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության նիստը ուղիղ հեռարձակմամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-desifgn

Բանակից տարկետում, պետբյուջեի վերանայում, հարկային արտոնություն, Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացում. Կառավարության նիստը Մարտի 22-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված է 36 հարց, որից 24-ը չզեկուցվող, 4-ը՝ գաղտնի: Գործադիրը՝ Հավանություն կտա շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին: Փոփոխություններ կանի տարբեր տարիներին ընդունած մի շարք որոշումներում: Հավանություն կտա հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառմանը: Վերաբաշխում կկատարի պետական բյուջեում: Հավանություն կտա Հայաստանի և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի վավերացմանը: Կառաջարկի ԱԺ արտահերթ նիստ գումարել: