Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում անցկացվեց տիկնիկների երթ (տեսանյութ)

Մարզեր
1521646441_armine-tiknik

Գյումրեցի փոքրիկները նշել են մանուկների գեղագիտական դաստիրակության փարոս Տիկնիկային թատրոնի միջազգային օրը: Տոնին նվիրված նախադեպը չունեցող միջոցառում է կազմակերպվել Գյումրու համայնքապետարանի կողմից: Այն բացվել է տիկնիկների ու մուլտհերոսների շքերթով: Վարդանանց հրապարակում տիկնիկներն իրենց երգ ու պարով են դիմավորել ներկաներին: Միջոցառմանը հրավիրվել են տիկնիկագործներ հանրապետության տարբեր մարզերից: Ներկա է գտնվել նաեւ Գյումրու նորաստեղծ «Ժպիտ » մանկական տիկնիկային թատերախումբը, որն իր փոքրիկ բեմադրություններով է ներկայացել: Նշենք, որ Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը 83 տարվա պատմություն ունի: Հայաստանում առաջին տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ.-ին՝ ռեժիսոր Հասմիկ Գյոզալյանի ջանքերով: