Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալթունյանը հրաժարվեց պատասխանել պատգամավորին (տեսանյութ)

Քաղաքականություն
altunyan

Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից խնդրեց հայտնել, թե 2018 թվականի հունվար – փետրվարին պետբյուջեից որքան ֆինասական միջոց է ստացել նախարարությունը  և դրանից  ինչ բաժին է տրամադրել հանրության համար տխրահռչակ չորս նախաձեռնություններին: Պատգամավորը հիշեցրեց դեղատոմսերով դեղերի վաճառքի, ատամբաբույժերի հագեցվածության բարձր աստիճանով ապահովելու,   պոլիկլինիկաների միացումը և գարդասիլի ծրագրերը:  Սերգեյ Բագրատյանը նշել է, թե ինչի դեղորայքի մասին որոշում կայացնելիս հաշվի չեն առել Վրաստանի անհաջող փորձը։ Լևոն Ալթունյանը հրաժարվեց հրապարակավ պատասխանել պատգամավորին,  ասելով, թե կպատասպանի գրավոր ձևով; Արձագանքնելով Սերգեյ Բագրատյանը շեշտեց, որ հարցման մեջ նա կարևորել էր նախարարի քաղաքական պատասխանատվության խնդիրը ու փիլիսոփայությունը, այլ ոչ թե թվերը, բայց կսպասի գրավոր պատասխանի: «Այսօրվա առողջապահության նախարարության փիլիսոփայությունն ընդամենը մեկ հարթակում է ՝ հնարավորինս մեծացնել ՀՀ բնակչի առողջ կյանքի տևողությունը և ընդհանուր կյանքի տևողությունը, իջեցնել հիվանդացությունն ու մահացությունը. Սա է մեր հիմնական գաղափարախոսւթյունը», - եզրափակեց Ալթունյանը։