Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվասայլակով բասկետբոլի Հայաստանի թիմը հաղթել է Վրաստանի թիմին (տեսանյութ)

Սպորտ
glxavor-AX4I2098

Մարտի 21-ին Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի եւ Վրաստանի անվասայլակով բասկետբոլի թիմի միջեւ ընկերական խաղը: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպումն ավարտվել է մեր մարզիկների հաղթանակով՝ 33:21 հաշվով: Ընկերական խաղի կազմակերպմանն աջակցել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաեւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Որպես կամավորներ՝ մարզումների ընթացքում հայ եւ վրացի մարզիկներին աջակցել են Արաբկիրի  մարզադպրոցի սաները: Հանդիպումից հետո հայ եւ վրացի մարզիկները պարգեւատրվել են համապատասխանաբար Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Գ.Սագանելիձեի եւ ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի կողմից: Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել «Արտակարգ սպորտային ակումբ»: Այսօր արդեն արված են առաջին լուրջ քայլերը՝ հաշմանդամային սպորտի ակտիվացման ուղղությամբ: Հաշմանդամների բասկետբոլի թիմը, որի կազմում են նաեւ նախարարության 8 աշխատակից, պարբերաբար մարզվում է եւ պատրաստվում է միջազգային հարթակներում ներկայացնել մեր երկիրը: