Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի հավաքականը մարզվելու փոխարեն դոպինգ-ստուգում է հանձնել

Սպորտ
sport-rusastan

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը այսօր չի կարողացել լիարժեք անցկացնել առավոտյան նշանակված մարզումը, քանի որ թիմն այդ ժամանակ դոպինգ-ստուգում է հանձնել: Ինչպես տեղեկացնում է հավաքականի մամուլի ծառայությունը, այսօր ժամը 6:30-ին թիմի ճամբար է ժամանել դոպինգ սպա, որը մոտ հինգ ժամ շարունակ արյան եւ մեզի փորձանմուշներ է վերցրել ֆուտբոլիստներից: Պարապմունքի սկզբին, ժամը 11-ին, ներկա են եղել ընդամենը 5 ֆուտբոլիստ: Մյուս խաղացողները նրանց միացել են ընթացքում, իսկ Դմիտրի Կուդրյաշովն ու Վլադիմիր Գաբուլովն ընդհանրապես բաց են թողել մարզումը: