Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասկանանք, որ պատերազմ է, ներե՛նք ու սիրե՛նք միմյանց. Վ. Ավետիսյան

Քաղաքականություն
sasna-crer-varuzhan

Այսօր՝ Վարուժան Ավետիսյանից Շաբաթներ առաջ Արայիկ Խանդոյանի խրթին ու վատ ձևակերպված մի խոսքը բոլոր իրավունքները բոլոր հնարավոր ձևերով ոտնահարող հակահայ և հակամարդ գաղութային վարչակազմի քարոզչամեքենայի հատուկ գործողության շնորհիվ դարձել է մի կաթիլ մեղրի պատմություն: Ստեղծվել է մի իրավիճակ, որի պարագայում ճիշտն ու սխալը, մեղավորն ու արդարը պարզելու բոլոր փորձերը միայն խորացնելու են պրոբլեմը: Հայցում ենք իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանի և բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր համարում են, որ իրենց արժանապատվությանը վիրավորանք է հասցվել: Միևնույն ժամանակ՝ իրավունքի պաշտպանության ջատագով քաղաքացիներին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ միմյանց քարկոծելու և վիրավորելու մղումներից: Նման կերպ վարվելով, մենք սպանում ենք սիրո և համերաշխության ոգին, որ բոլորիս երազած ապագայի արարողն է և փոխարենը սնուցում ենք չարիքի արմատը, սնուցում ենք իրավունքը ոտնահարող ու մեզ ապագայից զրկող հակառակորդին: Պ արտավոր ենք հասկանալ, որ բազմաբնույթ ու բազմաշերտ պատերազմի մեջ ենք: Եվ որ հակառակորդը պատերազմի այս մի դրվագում կարողացավ օգտագործել մեր թերություններն ու թուլությունները և արդյունքի հասնել: Պատերազմի ժամանակ այդպես լինում է: Մարդիկ նաև նյարդայնանում են, անհարկի հայհոյում ու հարվածում: Պատերազմի լեզուն թե՛ վարդ, և թե՛ փուշ ունի: Հասկանանք, որ պատերազմ է, ներե՛նք ու սիրե՛նք միմյանց և շարունակենք պայքարն ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ: Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռեր խմբավորման անունից