Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաներին ծննդատներում թողնելու դեպքերն ավելացել են (տեսանյութ)

Հասարակություն
Daunihamaxtanish

 460 հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա է խնամվում Հայաստանի մասնագիտացված հաստատություններում, որոնցից 56- ը ունեն Դաունի համախտանիշ: Նոր  Խարբերդի մասնագիտացված մանկատանը 12 երեխա կա, Գյումրիի մանկատանը՝  28: Այս հաստատություններ են տեղափոխվում հիմնականում ծննդատանը լքված երեխաները: «Ես չեմ ուզում սուբյեկտիվ գնահատական տալ, բայց ասեմ, որ երեխաներին ծննդատներում թողնելու դեպքերն ավելացել են» ,- նշում է Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը: Մարտի 21- ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է. այս օրը կազմակերպվում են բազմաթիվ ակցիաներ՝ համախտանիշի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար: Հարություն Բալասանյանն ընդգծում է, որ երեխաների արտաքին նշանների առկայությունն է առիթ դառնում, որ ծննդատանը թողնեն. «էստեղ բուժանձնակազմի դերն այնքան էլ փոքր չէ, բացակայում է հոգեբանի  ու սոցիալական աշխատողի ծառայությունը, որ մարդկանց հետ խոսեն, բացատրեն. երբ երեխաներին տանում են տուն, հազվադեպ են վերադարձնում, որովհետև սիրվող երեխաներ են իրենց էությամբ»: «Հույսի կամուրջ» հկ նախագահ Սուսաննա Թադևոսյանի կարծիքով ծնողները պիտի փորձով փոխանակվեն. «Հաճախ ծնողները ոչ թե չեն ուզում, այլ ունենում են այն սխալ ընկալումը, որ անընդհատ հիշելու է՝ երեխայի ծնվելուց հետո ինչ ասեց բժիշկը, կոչ եմ անում էն ընտանիքներին, որոնք հասել են հաջողության՝ դառնան օրինակ նաև մյուսների համար»: Հարություն Բալասանյանն էլ հավելում է, որ կոլեկտիվ խնամքը Դաունի համախտանիշ ունեցող երեխաների համար այդքան էլ ճիշտ չէ, քանի որ նրանք իրենց բնույթով շատ զգացմունքային են, անհատական խնամքի և ուշադրության կարիք ունեն: