Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նստացույց՝ ի աջակցություն Ժիրայր Սեֆիլյանի (տեսանյութ)

Հասարակություն
Volodya-Avetisyan

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն իր ընկերների հետ Ազատության հրապարակում նստացույց է անցկացնում։ Նա կոչ է անում Հայաստանը դարձնել առանց քաղբանտարկյալների։ Պատճառը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ երեկ հրապարակված դատավճիռն էր։ «Նստացույցն ընդհանուր է, որպեսզի Սերժ Սարգսյանի վարչախմբից ազատվենք, Սերժ Սարգսյանից ևս, որպեսզի ունենանք օրենքի երկիր, որ մարդիկ կարողանան ընտրություններով իշխանություն նշանակել»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը։ Ազատամարտիկը փաստում է՝ Հայաստանում մարդկանց զրկում են խոսքի ազատությունից։ «Մարդկանց, որոնք իրենց դուր չեն գալիս, որոնք իրենց ցանկությամբ չեն, դատում են։ Անդրեաս Ղուկասյանին դատում են, չգիտես՝ ինչի համար։ Որ էդպես է, ուրեմն ողջ ժողովրդին պետք է դատեն։ «Սասնա Ծռերի ժամանակ», ով դուրս է եկել փողոց, պետք է դատեն։ Ո՞նց են՝ ընտրում Անդրեաս Ղուկասյանին պետք է դատենք, մնացածին չդատենք, Ժիրայր Սեֆիլյանին դատենք, Գևորգ Սաֆարյանին տոնածառ դնելու համար դատենք»։ Վոլոդյա Ավետիսյանն ինքն էլ դատապարտված է եղել 6 տարվա ազատազրկման և ազատ է արձակվել 2017 թվականի մայիսին՝ համաներմամբ։ Նա մեղադրվում էր խարդախության մեջ։ «Հիմա չի բացառվում, որ էսօր ինձ ձերբակալեն, չի բացառվում՝ ինձ այսօր սպանեն։ Ես ամեն ինչ սպասում եմ էս իշխանություններից։ Ամեն օր սպասում եմ, որ հեսա ինձ կկրակեն, ծեծելով 20-30 հոգի կսպանեն, մեքենան կպայթեցնեն։ Մարտի մեկին չսպանեցի՞ն 10 հոգու։ 10 հոգու չէ, շատ են սպանել, ուղղակի 10 հոգին բողոքեցին։ Ո՞վ է սպանել, իրենք են սպանել՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Էս խումբն է սպանել»։ Ազատամարտիկները դեռ 4 օր կշարունակեն իրենց նստացույցն Ազատության հրապարակում։