Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանին վերաբերող հարցին ՄԻՊ-ը չպատասխանեց (տեսանյութ)

Հասարակություն
mip-2

Մարդու իրավունքների պաշտպան Արման  Թաթոյանը հրաժարվում է պատասխանել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին երեկ 10 տարի 5 ամսվա ազատազրկման դատապարտելու վճռի վերաբերյալ հարցին.  «Հարցերը ներկայացրեք մեր աշխատակազմ, կփորձենք պատաասխանել:  Խնդում եմ սկզբունքը պահպանել, այլ հարցերի չեմ պատասխանելու: Կարող եք հարցերը ուղարկել աշխատակազմ կպատասխանեմ  կամ մեծ ասուլիսի դեպքում կասեմ»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:  ՄԻ պաշտպանը  այսօր «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցով էր հանդես գալիս:  Ըստ զեկույցի՝  կոպիտ խախտումներ է արձանագրել հոգեբուժարաններում:  Հոգեբուժական օգնությունն ու սպասարկումը թեեւ անվճար է, սակայն արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների  տրամադրման դեպքեր:    Արձանագրվել է, որ գիշերային ժամերին չկա հոգերբույժների հերթապահություն, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, այդ թվում նաեւ՝ Երևանում: Պաշտպանը հիշեցնում է՝ որպես զսպման միջոցներ նախատեսված են ընդամենը ֆիզիկական զսպումը, դեղորայքային հանդարտեցումը եւ մեկուսացման միջոցները:     Սակայն հոգեբուժական ծառայություններում կիրառվում  են նաեւ մեխանիկական միջոցներ, որպես ֆիզիկական զսպում: «Տարբեր հոգեբուժական ընկերություններում օգտագործվում են չնախատեսված միջոցներ՝ օրինակ «Նուբարաշեն»-ի հոգեբուժարանում կիրառվում են ռետինե լարաններ,  ոչ կաշվե սավանե կտորից գոտիներ ամուր գործվածքից: Գոտիները կիրրառվում են նաեւ  Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում: Ֆիզիկական զսպման համար առանձին սենյակներ նախատեսված չեն, այն իրականացվում է հիվանդասենյակներում, մյուս պացիենտների ներկայությամբ, որին երբեմն մասնակցում են պահակային ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները: Սա անթույլատրելի է եւ հակասում է օրենսդրությանը»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:    Նրա խոսքերով՝ ՄԻՊ-ի զեկույցը որեւէ նպատակ չունի գնահատական տալ բժիշկների աշխատանքին, այն նպատակ ունի՝ վերհանելու սպասարկման ոլորտի խնդիրները: