Զինված հարձակում Մերիլենդի ավագ դպրոցում (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Պետական մարմինները տեղեկացրել են, որ քիչ առաջ Վաշինգտոնին հարակից Մերիլենդ նահանգի Գրեիթ Միլլսի դպրոցում հրազենային կրակոցներ են հնչել:

Ավագ դպրոցն այժմ փակի տակ է գտնվում: Կրակոցները դադարեցվել են, ոստիկանապետն ու աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում:

Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Հրազենային կրակոցներ արձակած անձի ինքնությունը դեռևս չի հրապարակվել:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցներից մեկում 17 մարդու կյանք խլած զինված հարձակումը ոտքի է բարձրացրել ողջ երկրի աշակերտներին և ուսանողներին: Նրանք ցույցեր են անցկացնում ԱՄՆ-ի տարբեր հատվածներում՝ պահանջելով խստացնել զենքի վաճառքի մասին օրենքները: