Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 24-ին սպասվում է +33 աստիճան տաքություն

Կարևոր լուրեր Հասարակություն

«Բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին ոչ միայն չի նահանջելու, այլեւ ընդհակառակը: Ամսի 24-ին սպասվում է եւս մեկ տաք օդային ալիք, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա լրացուցիչ 5-6 աստիճանով: Դա, սակայն չի արտահայտվի արեւային եղանակով: «Կդիտվի փոփոխական ամպամածություն, բայց շատ տաք կլինի: Սյունիքի հովտային գոտում այդ օրը ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +33 աստիճանի, Տավուշում՝ մինչեւ +30 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչեւ +27 ... +28 աստիճանի, նույնը՝ նաեւ Երեւանում»,-իր ֆբ-յան էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։