Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նրան պետք է ազատեին, այլ ոչ թե 10 տարով ազատազրկեին» (տեսանյութ)

Հասարակություն
people-walking-in-city-206

Շուշիի առնաձնակի գումարտակի հրամանատար  Ժիրայր Սեֆիլյանի գործով արդար վճիռ չի կայացվել: Հակառակ դեպքում, ըստ երեւանցիների,  նա չէր դատապարտվի 10 տարի ու 5 ամսվա ազատազրկման. «Շատ շատա 10 տարին, արդար չի, պիտի ազատեին»,- նշում է քաղաքացիներից մեկը: «Բոլորովին արդար չի, նրան պետք է ազատեին, , այլ ոչ թե 10 տարով ազատազրկեին, նա լավ մարդ է, Հայաստանի ժողովուրդն անտեր է, այդպիսի մարդկանց են դատապարտում, որ ժողովուրդն անտեր մնա»,- ասում է մեկ ուրիշը: Երևանցիներից մեկն էլ քրեական գործի վերաբերյալ  հատուկ կարծիք  ունի. «Ես կարծում եմ, որ պետքա հաշվի առնել մարդու ներդրած գործը , 10 տարի տալ ինչ- որ զենքի համար, այ էս մեքենաների մեջ, որ հրապարակում կանգնած են, ո՞ր մեկի մեջ զենք չկա, բոլորին դնենք 10 տարով դատապարտե՞նք, թող իրանց գրպաններում նայեն, նոր ասեն, որ Ժիրայրը մեղավորա: Ես չեմ գտնում, որ Ժիրայր Սեֆիլյանի մոտ գտնված զենքը պետքա աշխատեր կողոպուտի կամ ավազակային հարձակման, մարդկանց դեմ, դա հաշվի առնել էր պետք»: Այնուամենայնիվ մեր հարցմանը մասնակցած քաղաքացիներից ոմանք հույս ունեն, որ ժիրայր Սեֆիլյանը վաղաժամկետ ազատ կարձակվի. «Հուսով եմ, որ մեր քաղաքական անձինք կներեն նրան, ներումը ճիշտա»: իհարկե այդ հնարավորությունը կա, ժողովրդի աջակցություննա պետք , անձամբ ես առաջինը կաջակցեմ նրան: