Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Լեւոն Արոնյան - Շաքրիյար Մամեդյարով. Պահանջվում է միմիայն հաղթանակ (տեսանյութ)

Սպորտ
sport-aronyan-1

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր կկայանան 9-րդ տուրի պարտիաները։ Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Շաքրիյար Մամեդյարովի հետ, որի հետ առաջին հանդիպումն ավարտել է ոչ-ոքի։ Ութ տուրից հետո մեր շախմատիստը 3 միավորով բաժանում է 7-8-րդ տեղերը, իսկ ահա ադրբեջանցի գրոսմայստերը 5 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Ուստի, Լեւոն Արոնյանին այսօր հարկավոր է միմիայն հաղթանակ, որպեսզի նա շարունակի պայքարել եզրափակիչ փուլի միակ ուղեգրի համար:  Լեւոն Արոնյան - Շաքրիյար Մամեդյարով պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 18։00-ին։ Շախմատասերներն այն կարող են ուղիղ եթերով հետեւել նաեւ մեր կայքէջում: