Ավտովթարի հետևանքով բուժօգնություն են ստանում 8 քաղաքացիներ (տեսանյութ)

ՌԴ Վորոնեժի մարզի Պավլովի շրջանային հիվանդանոցից ստացված տվյալների համաձայն՝ մարտի 20-ի առավոտյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով իրենց մոտ են գտնվում 8 քաղաքացիներ:

Նրանցից 3-ը՝
1.      Դավիթ Սարդարյան – 1969թ.,
2.      Տիգրան Բաբաջանյան – 1972թ.,
3.      Եղիշե Համբարձումյան – 1982թ.,

գտնվում են վերակենդանացման, մյուս 5-ը՝ վիրաբուժական բաժանմունքում…

4.      Մելիք Հայրապետյան – 1988թ.,
5.      Արկադի Թադևոսյան – 1974թ.,
6.      Արմեն Մուրադյան – 1964թ.,
7.      Վարյա Օհանյան – 1961թ.,
8.      Վազգեն Գևորգյան – 1972թ.:


Մարտի 20-ին, ժամը 10:57-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը ՌԴ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում, բախվել է բեռնատար ավտոմեքենային. կան զոհեր և տուժածներ:

Պարզվել է, որ ավտոբուսում եղել են 50 ուղևոր և 2 վարորդ (1972 թ. ծնված Տիգրան Բաբախանյան և 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյան). մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:

Ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են: Վարորդները և ուղևորներ՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի, Տ. Բաբախանյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

 

Երևան-Մոսկվա երթուղու ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր