Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 1-ի զոհերի ծնողները դիմե՞լ են փոխհատուցման» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Nikol-1

ԱԺ-ում այսօր քննարկվում է Ելքի հեղինակած «Մարտի մեկ, երկուսի իրադարձությունների մասին» հայտարարության նախագիծը:  Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ այս պահին ոչ մի նախաքննություն, ոչ մի քննություն չի կատարվում. «Թե կարող են, թող հակառակը ապացուցեն. ես մարտահրավեր եմ նետում իրավապահ համակարգին»:  Նրան հարց ուղղելով՝ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս թեմայով խորհրդարանական լսումներից հետո հայտարարություններ հնչեցին Ռոբերտ Քոչարյանի կողմից. «Ինչպե՞ս կարող եք դա մեկնաբանել: Ինչ վերաբերում է մարտի մեկի զոհերի ծնողներին փոխհատուցման մասով, կարծես թե, բոլորը կողմ են, սակայն մինչ օրս փոխհատուցում են ստացել միայն այդ օրը վնասված խանութների տերերը կամ վնասված գույքի տերերը, այլ ոչ 10 զոհերի ծնողները կամ վիրավորվածները»:  Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Պարոն Քոչարյանը վատ է զգացել, որ ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է կազմակերպել: Որոշ ժամանակ է անցել ու հիմա ժամանակ է անցել ու նրա առողջությունը վերականգնվել է, ունի բավարար առողջություն՝ նախաքննական մարմնի հարցերին պատասխանելու համար: Այդ պատճառով նա պետք է կանչվի հարցաքննության»:  Ելք խմբակցության մեկ այլ պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց. «Արդյոք այս նախագիծը հետապնդում է իրավական որոշակի հետեւա՞նք, թե սա միայն քաղաքական նախագիծ է: Այն որեւէ ազդեցություն կունենա՞ Եվրադատարանում քննվող գործի վրա»:  «ԱԺ հայտարարությունները միայն արձանագրում են քաղաքական կամքը: Ես չեմ կարող ասել, թե հետագայում ինչ ազդեցություն մեր այս նախագիծը կունենա Եվրադատարանի գործերի վրա, սակայն այս նախագծում արտացոլվում է, որ ՀՀ իրավապահ մարմինները բավարար ջանք չեն գործադրել մարտի մեկի սպանությունները բացահայտելու համար, որը իր հետեւից պետք է բերի կոնկրետ հետեւանքներ»:  Հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն իր ելույթում հայտարարեց, որ պատգամավորների քվեարկությունը կպայմանավորվի նրանով, թե այս փաստաթղթի անհրաժեշտություն կա՞, թե ոչ. «Մյուս հարցն այն է, թե արդյոք մարտի մեկի զոհերի ծնողները դիմե՞լ են համապատասխան մարմիններին ու ստացել են մերժո՞ւմ: Այս հարցի պատասխանն ուղղությունը փոխում է»:  Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նրան հարց ուղղելով, նկատեց, որ Կառավարությունը ժամանակին որոշում է կայացրել ու 600 մլն դրամի փոխհատուցում է տվել վնասված խանութների ու գույքի տերերին: «Եթե ներկայացնեք հակառակ կարգավորումները, ես շատ ուշադիր ձեզ կլսեմ: Արձանագրենք մի բան, որ Քաղաքացիական օրենսգրքով կա կարգավորում հստակ»,- նշեց Ռոստամ Մախմուդյանը:  Էդմոն Մարուքյանը նկատեց, որ իրավական հարց չի բարձրացնում, այլ քաղաքական մոտեցման. «Կառավարությունը որոշում է ընդունել վնասված խանութների տերերի փոխհատուցման համար, սակայն չի եղել նման կամք մարտի մեկի վիրավորների ու զոհերի ծնողների փոխհատուցման համար: Որպես իրավաբան՝ ես շատ լավ գիտեմ իրավական ինստիտուտների մասին»:  «Մեր քննարկումները պետք է իրավական դաշտում լինեն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ռուստամ Մախմուդյանը: