25-ամյա երիտասարդի սպանության համար 11 տարվա ազատազրկում

Գյումրեցի 25 –ամյա  Արտյոմ Ադանալյանի սպանության համար ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման:

 Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանը  Արթուր Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում: Նա նաեւ որոշել է բավարարել քաղհայցը:

Արթուր Մարտիրոսյանից հօգուտ  տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանից կբռնագանձվի 3 մլն 549 հազար 450 դրամ, որից դատական ծախս 2 մլն 49 հազար 450 դրամը  փաստաբանական ծառայությունների համար, իսկ 1 մլն 450 հազար դրամը՝ որպես հանցագործության հետեւանքով տուժողին պատճառված հուղարկավորության հետ կապված ծախսերրի գումար:

Արթուր Մարտիրոսյանը 2014 թ  նոյեմբերի 6-ից գտնվում էր կալանքի տակ: