Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի պաշտոնավորման դեմ պայքարում «Ելք»-ում տարաձայնություններ կան (տեսանյութ)

Քաղաքականություն
Edmon-Maruqyan

«Ելք» դաշինքում Սերժ Սարգսյանի վարչապետության պայքարի դեմ կոնսենսուս չկա։ Այս մասին լրագրողներին հայտնեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Կան 3 ճանապարհային քարտեզներ, բայց այդ 3-ը չեն դարձել մեկ տարբերակ։ Եթե կա կուսակցություն, որը ցանկություն ունի առանձին գործողություն իրականացնելու, ապա մենք որևէ մեկի ձեռքերը չենք բռնելու»։ Նա նշեց, որ դաշինքն իր հուշագրի շրջանակներում կշարունակի գործել այնպես, ինչպես գործել է մինչ օրս, բայց կոնկրետ այս հարցի շուրջ կան տարաձայնություններ։  3 ուժերի ծրագրում էլ կա փողոցային պայքարի կոմպոնենտը, բայց տակտիկական գործողությունների տարբերություններ կան։ «Մեզ համար անընդունելի է, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 3-րդ ժամկետն անցնի, բայց թե ինչ է դրա դեմ հնարավոր անել, դրա հետ կապված տարբերություններ կան։ Մեր ճանապարհային քարտեզը մշակված է «Ելքի» տրամաբանության մեջ, և դրա տրամաբանությունից դուրս այն չի քննարկվել»։ Էդմոն Մարուքյանը փաստեց՝ «Ելք» դաշինքը չի պառակտվել, պարզապես «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները չեն խանգարի «Քաղաքացիական պայքար» կուսակցությանն իրականացնել իր ծրագրերը։