Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանություններն ասում են մեր դեմ խաղ չկա» պաշտպան

Կարևոր լուրեր Հասարակություն
Tigran-Hayrapetyan

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը  խայտառակություն էր եւ  պատվերով դատավարություն:  «Մինչ այս պատվերներ լինում էր որոշակի չափով, բայց սա սկզբից կեղծված, ապացույցները սարքված, քննչական մարմինների, իրավապահ մարմինների համակցությամբ սարքված  գործ էր:   Այսօր դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների դատավճիռը: Ըստ դատավճռի՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամսվա, Գեւորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը՝  3,6 տարվա, Գալուստ Գրիգորյանը եւ Հրայր Թոփչյանը 3, իսկ Հովհաննես Պետրոսյանը 2 տարվա ազատազրկման: «Սա ուժի ցուցադրություն էր, կոպիտ ասած՝  իշխանություններն ասում են մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք, այն էլ կանենք: Սա նաեւ Ներսսես Պողոսյանի դատավճիռն էր: Եթե Գալուստ Գրիգորյանը կապված էր զենքի տեղափոխման հետ, ապա Ներսեսը ընդհանրապես կապ չուներ այս գործի հետ»,-ավելացրեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: