Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ավելի փորձառու. Շարմազանովը՝ Ս. Սարգսյանի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Eduard-Sharmazanov

Սերժ Սարգսյանը հավակնություններ չունի Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնալու, բայց իրողությունները փոխվել են։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Ըստ մեզ՝ ինքն այն պետական գործիչն է, որն իր անձնական հավակնությունները մշտապես ավելի ցածր է դասում, քան պետության շահը։ Պետական գործիչները սովորական քաղաքական գործիչներից տարբերվում են նրանով, որ իրենք առաջնորդվում են ոչ թե անձնական հավակնություններով, այլ՝ պետության շահի գերակայությամբ։ Հայաստանում գործող քաղաքական գործիչներից ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ավելի փորձառու, Հայաստանի գործադիր իշխանությունը կառավարելու ավելի պրոֆեսիոնալ գործիչ մենք այսօր մեր շարքերում չունենք, քան գործող նախագահն է»։ Խոսելով Սերժ Սարգսյանի անփոխարելիության մասին՝ Էդուրդ Շարմազանովը նկատեց. «Անփոխարինելի որ ասում ենք, չի նշանակում, որ այս կամ այն գործիչը եթե չլինի, աշխարհը շուռ կգա, մենք նկատի ունենք, որ տվյալ պարագայում նրանից ավելի արդյունավետ կառավարող չկա։ Հանրապետականը ոչ թե Սերժ Սարգսյանինն է, այլ Սերժ Սարգսյանը հանրապետականներից մեկն է»։