Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ս. Սարգսյանի անձնական հավակնություններն ավելի ցածր են, քան պետության շահն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
2_Asm45hBXU

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր իր ելույթում ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանին հաջողություն մաղթեց՝ հիշեցնելով, որ նրա պրոֆեսիոնալիզմի մասին արդեն խոսվել է այս դահլիճում. «Դուք ձեր ամբողջ կենսագրության ժամանակ դրսևորվել եք` որպես սրտացավ ու պետական ջատագով: Եթե այստեղ մարդիկ մեղադրում են ժողովրդին, որ իրենց չեն ընտրել, մի՛ արեք այդպես, ՌԴ-ում էլ նման մեկը մեղադրում էր, նրան էլ 5 տոկոս է տրվել»: Ապա, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, մասնավորապես «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, նա նկատեց. «Եթե ընդդիմադիրներն ասում են, որ ժողովուրդը 10 հազար դրամով է ընտրում, ապա հենց այդ նույն ընդդիմադիրների քաղաքական կշռի ցածրության մասին է դա խոսում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին, ապա հստակ նշվեց, որ անձնական հավակնություններն ավելի ցածր են, քան պետության շահն է, ու սա է տարբերությունը քաղաքական անցողիկ գործիչներից մինչև պետական գործիչների»: Վերջում նա կոչ արեց հնարավորություն տալ Հրայր Թովմասյանին, որպեսզի նա իր հնարավորությունները ծառայեցնի ՍԴ նախագահի պաշտոնում` ի շահ պետության զարգացման և բարօրության: