Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն արգելափակեց Սիրիայում ՄԻ հարցով ՄԱԿ ԱԽ նիստը

Քաղաքականություն
EE204340-80C2-488A-A752-C849AA2175CB_cx0_cy7_cw0_w1023_r1_s

Ռուսաստանը երկուշաբթի օրը արգելել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի անցկացումը՝  Սիրիայում մարդու իրավունքների կարգավիճակի քննարկման վերաբերյալ, հայտնում է Ռոյթերս գործակալությունը։ «Մենք ոչ մի արդարացում չենք տեսնում այս նիստի համար, քանի որ մարդու իրավունքները անվտանգության խորհրդի օրակարգի նյութը չէ», -ասել է Գենադի Կուզմինը՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը։ Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ամենամեծ աջակիցն է։ Ֆրանսիան և 6 այլ անդամներ նախատեսում էին հանդիպում, որը պետք է ներառեր ճեպազրույց Զայիդ Ռաադ ալ-Հուսեինի հետ, ով ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշպանության գերագույն կոմիսարն է։ «Մեր կոմիտեն պետք է ունենա անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան, հասկանալու համար ճգնաժամը, որը քննարկվում է, ներառյալ մարդու իրավունքների վերաբերվող ինֆորմացիան», - ասել է ֆրանսիացի միավորված ազգերի դեսպան Ֆրանսուա Դելաթրը: Կուզմինը առաջարկեց քվեարկություն և միայն 8 պատվիրակություն քվեարկեց նիստի  անցակցման օգտին, որը պահանջվող ձայների քանակից մեկով պակաս էր։ Չինաստանը, Բոլիվիան և Ղազախստանը քվեարկեցին Ռուսաստանի կողմից հանդիպման արգելման օգտին, իսկ Կոտ դ'Իվուարը, Հասարակածային Գվինեան և Եթովպիան ձեռնպահ էին։ Հանդիպման կողմնակիցներ էին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Միացյալ Նահանգները, Պերուն և Քուվեյթը; Բոլորը, բացի Քուվեյթից ոչ պաշտոնական հանդիպում են կազմակերպել, որի ընթացքում Զաիդը պետք է ելույթ ունենար…