Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայում պաշտոնանկ եղած մարզչին ճանաչել են լավագույն

Սպորտ
sport-germania

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան 2017 թվականի լավագույն մարզիչ է ճանաչել «Շտուտգարտի» նախկին գլխավոր մարզիչ Հանես Վոլֆին: 36-ամյա մասնագետը նման պատվի է արժանացել այն բանի համար, որ անցած տարի իր թիմի հետ նվաճել է Բենդեսլիգայի ուղեգիր: «Նա մրցանակի է արժանացել, քանի որ հավատում եւ վստահում ենք նրան: Կարեւորն այն է, որ նա երիտասարդ ֆուտբոլիստներով կարողացել է մարտունակ թիմ ստեղծել: Համոզված եմ, որ Հանես Վոլֆին լավ ապագա է սպասվում մարզչական աշխատանքում», - մրցանակաբաշխության ժամանակ ասել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռայնհարտ Գրինդելը: Նշենք, որ Հանես Վոլֆը պաշտոնանկ է արվել այս տարվա հունվարին, երբ թիմը երեք անըդմեջ պարտությունն է կրել առաջնությունում: