Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան վերաբնակեցնում է գրաված տարածքները (տեսանյութ)

Քաղաքականություն
turqia

Աֆրինի կենտրոնն այժմ վերահսկում են թուրք զինվորները: Հիշեցնենք, որ մարտի 18-ին Թուրքիայի զինված ուժերը  և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են Աֆրին քաղաք և  կենտրոնը վերցրել իրենց վերահսկողության տակ: Թուրքիան այս տարածքները գրավելով երկու կարեւոր քայլ է իրականացնում, ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:  «Առաջինը դա վերաբնակեցումն է, տեղի ժողովուրդը պարզապես փախչում է: Թուրքիան տարբեր տեղերից բերում է թուրքական ծագման ժողովուրդների, իրեն հավատարիմ էթնիկ խմբերի: Եվ  երկրորդ,  փորձում է այդ տարածքի կենսագործունեության համար հիմքեր ստեղծել: Մասնավորապես բաժանվում են անձնագրեր, նաեւ կրթական կյանքում կան քայլեր, տեղի դպրոցներում սկսել են գործել  Թուրքիայի կրթական ծրագրերը»: Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 58 օրերի ընթացքում թուրքերը տվել են 46 զոհ և 225 վիրավոր: Իսկ քրդական կողմից սպանվել է 3603 գրոհային: