Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը

Պաշտոնական
12143-1

Ռուսաստանի Դաշնության  Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում մարտի 20-ին՝ ժամը 9։00-9։30-ի սահմաններում,  տեղի է ունեցել ավտովթար։  308 AF 68 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է ծանրաքարշ բեռնատարին։  Ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը, որը սպասարկում է  Երևան-Տվեր ուղղությունը:   Ավտոբուսում եղել է 48 ուղևոր և 2 վարորդ։  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները պարբերաբար կապի  մեջ են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և ՌԴ տրանսպորտի նախարարության համապատասխան ներկայացուցիչների հետ։ Նրանց հաղորդմամբ՝ վիրավորներին ցույց է տրվել առաջին բուժօգնություն։  Վթարի հետևանքով կա 2 զոհ, որից մեկը  ծանրաքարշ մեքենայի վարորդն է։ Չտուժած ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոցում: Վթարի պատճառներն ու  մյուս մանրամասները ճշտվում են։  Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն