Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանը ստեղծեց արյունարբու երկիր, Սարգսյանը՝ ստահոդ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-pashinyan

ԱԺ-ում այսօր ՍԴ նախագահի պաշտոնում ՍԴ անդամ, նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածության քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց, որ Հրայր Թովմասյանին 3-րդ շանսն է տրվում. «Շատ քչերին է պատմության մեջ նման հնարավորություն տրվում։ Մի յուրահատուկ հաջողության ու բախտի տեր մարդ է Հրայր Թովմասյանը, որ լրջագույն մի ինստիտուտ է ղեկավարել ու ղեկավարելու։ Թե ինչ կարծիքի ենք ՍԴ մասին, դրա համար ես այդքան առողջություն չունեմ, այն պետք է պահպանել։ Աստված երրորդություն է սիրում։ Պարոն Թովմասյան, դուք 3-րդ շանսը պետք է օգտագործեք ու այնպիսի որոշումներ ընդունեք, որ ասենք` իսկապես նա օգտագործեց այդ հնարավորությունը։ Մենք դեմ ենք քվեարկելու ձեր թեկնածությանը, սակայն դա 3-րդ շանսի հետ կապ չուներ»: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի տարբերություն Էդմոն Մարուքյանի, ինքն իր առողջությունը մի քիչ կքայքայի. «Ռոբերտ Քոչարյանը, երբ ամենաերիտասարդ թոշակառուն չէր, հայտարարեց, թե ստեղծում է կազմակերպված պետություն։ Իրականում նա ստեղծեց կազմակերպված-արյունարբու երկիր։ Դրան նպաստող Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ ինքը պատրաստվում է վերցնել վարչապետի պաշտոնը։ Ես սա համարում եմ հայտարարություն ՀՀ-ում այլ հայեցակարգի պետություն ստեղծելու մասին, որը պետք է անվանել ստահոդ պետություն։ Ինչ կապ ունի ստահոդ այս պետության հայեցակարգի հետ խ Հրայր Թովմասյանը։ Հայտարարվում է, թե ՀՀ-ն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի, սակայն նաեւ նրա ձեռամբ գրված ԱԺ Կանոնակարգ օրենքով ԱԺ քննարկումները վերածվում են շուտասելուկի։ Ըստ էության պատգամավորներն որեւէ շանս չեն ստանում կարդալու օրենքները։ Միջազգային քաղաքական մի տերմին կա` «Ոչդոգ», հայերեն կոպիտ է հնչում, սակայն նշանակում է պահապան շուն։ Առավոտից իրիկուն այս պետությունը խմում է զինվորին կենացը, սակայն այդ նույն պետությունը նրա համար մայկա-տրուսիկի հոգսը թողել է ծնողի վրա։ Կենցաղային, քյաբաբային դիֆերամբներով կենացների արդյունքում վաղը իսկանդերի վառելանյութի ապահովման հոգսն էլ են թողնելու ծնողի վրա, Կալաշնիկով ձեռքբերելու հոգսն էլ։ Սրանով նրանք չեն բավավարվելու. ՀՀ-ում հաստատելու են նաեւ ստահոդ ընդդիմություն։ Այս ընտրության ու ճնշման ներքո ենք։ Նաեւ` 10 հազար դրամի գերի ստահոդ ժողովուրդ։ Ստահոդ այս պետությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության։ Մեզնից յուրաքանչյուրը ընտրության առաջ է` լինել Սերժ Սարգսյանի ստահոդ պետության քաղաքացի՞, թե Հայաստան հայրենիքի հպարտ քաղաքացի»: «Հաչող շունը չի կծում»,- նրա ելույթից հետո հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։