Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Սիլիկոնյան հովտում

Քաղաքականություն
i-vWrf2jn-X2

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Սիլիկոնյան հովտում /ԱՄՆ/ հանդիպում է ունեցել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 100 գործարարների ու մասնագետների հետ: Զրույցն ընթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի  զարգացման միտումների ու մարտահրավերների շուրջ: Արմեն Սարգսյանը ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մեծ հաջողությունները, նաեւ նշել է, որ ոլորտը շատ արագ է զարգանում ու փոփոխվում, հետեւաբար մենք պետք է  ձգտենք կատարելագործման ու ավելի մրցունակ լինենք։ Նրա խոսքով, Հայաստանում առկա է հսկայական ներուժ, որի  ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը: Սիլիկոնյան հովտի երիտասարդ ծրագրավորողների հետ Արմեն Սարգսյանը խոսել է նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկրի ապագայի իր տեսլականը: Նորընտիր նախագահն այցելել է նաեւ Սինոփսիս ընկերություն եւ  ծանոթացել Սինոփսիսի գործունեությանն ու գրանցած հաջողություններին: