Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման (տեսանյութ)

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը քիչ առաջ դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման։ Դատավորը հիմնավորված համարեց նրան առաջադրված բոլոր մեղադրանքները։

Խիստ պատիժ սահմանվեց  նաև Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, դատավորը նրան ազատազրկեց 5 տարի  9 ամիս ժամկետով։

Ներսես Պողոսյանը ստացավ 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանը 3 տարի ազատազրկում, մյուս ամբաստանյալների պատժաչափը լսելի չեղավ, քանի որ դահլիճում տիրում է ահավոր աղմուկ։

Մանրամասները ավելի ուշ