Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է բոլոր պարտիաներում

Սպորտ
a1chess-evro-2003

Բաթումում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում արդեն հետեւում են մնացել երեք տուրերը:   Հայաստանցի շախմատիստներից առավել հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը հաղթել է բոլոր երեք պարտիաներում եւ այժմ հինգ շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր նախատեսված 4-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի խորվաթ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչի հետ:   Մեր մյուս պատվիրակներից Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հայկ Մարտիրոսյանը իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավորով եւ առայժմ հետապնդում են առաջատար վեցյակին: Ավաղ, վերջին երկուսը միավորների նոր կորուստ կունենան առաջիկա 4-րդ տուրում, քանի որ հանդիպելու են իրար հետ: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա Վրաստանի ներկայացուցիչ Միխաիլ Մչեդլիշվիլու հետ: