Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կխաղա Շաքրիյար Մամեդյարովի հետ

Սպորտ
82770

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 20-ին կկայանան 9-րդ տուրի պարտիաները։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, որի դեմ առաջին շրջանի պարտիան ավարտել է ոչ ոքի։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։ Նախորդ 8 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 3 պարտություն եւ 4 պարտիա ավարտել ոչ ոքի։  Արոնյանն ունի 3 միավոր եւ ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Հավակնորդների մրցաշար, 9-րդ տուր Լեւոն Արոնյան (Հայաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան) Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Կարուանա՝ 5․5 միավոր, Մամեդյարով՝ 5, Կրամնիկ, Գրիշչուկ, Դին Լիրեն՝ 4-ական, Կարյակին՝ 3․5, Արոնյան, Սո՝ 3-ական: