Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ԱԻՆ

Պաշտոնական
glxavor-6

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց  Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ԱՌԿ մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար  Տաֆաձվա Դուբեի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հայաստանի համար աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություններում իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքներն ու դրանց արդյունքները:  ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից ներկայացված ծառայության արդիականացման և բարեփոխման ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացվում է տեխնիկական վերազինում, կառավարման համակարգի բարելավում, կադրերի վերապատրաստում: Արդիականացման արդյունքում էականորեն բարելավվել է Հիդրոմետ ծառայության շահառուներին տրամադրվող ծառայությունների որակը: ԱԻ նախարարը շեշտեց, որ Հիդրոմետ ծառայության դերակատարումը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում չափազանց կարևոր է, քանի որ ճիշտ կանխատեսումները ապահովում են գյուղատնտեսության ոլորտի անխափան ֆունկցիոնալությունը: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից ծրագրի շրջանակներում մշակվել են հանրապետության «Սեյսմիկ վտանգի» և «Սեյսմիկ գոտիավորման» քարտեզներ, որոնցում ներառված է երկրի յուրաքանչյուր համայնքի սեյսմիկ վտանգի մանրամասն նկարագիրը: Քարտեզները հնարավորություն կտան թարմացնելու կառուցապատման նորմերը և ցանկացած վայրում կառուցապատում իրականացնելիս հստակ հաշվարկել սեյսմիկ ռիսկերը: Համաշխարհային բանկի պատվիրակությունը գոհունակություն հայտնեց իրականացված համատեղ աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝ վերահաստատելով ծրագրի շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը: