Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է Արթուր Աբրահամի մրցակիցն ու մենամարտի վայրը

Սպորտ
a1abraham-1

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (46-6, 30 նոկաուտ) ապրիլի 28-ին մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-2, 14 նոկաուտ) հետ: Այդ մասին հաղորդում է բռնցքամարտիկի անձնական մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:   Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում: Դրա հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար եւ նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: