Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանություն Սևանում. կասկածյալը ձերբակալվել է

Պաշտոնական
qnnchakan-komite-1

Մարտի 18-ին Սևանի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ հայրը՝ 1961թ. ծնված Գուրգեն Ներսեսովը, մարտի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, դուրս է եկել իրենց բնակարանից՝ Սևանի քաղաքապետարան գնալու նպատակով և մինչ օրս չի վերադարձել: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրական գործ՝ ՀՀ քրեկան օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գուրգեն Ներսեսովը դարձել է սպանության զոհ։ Պարզվել է նաև շարժառիթը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողի համաքաղաքացին՝ ծնված 1975թ։ Նախաքննությունը շարունակվում է։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե