Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի ավտորիտար ռեժիմի ամրապնդումից Հայաստանը չի շահում (տեսանյութ)

Քաղաքականություն
putin

Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները երեկ հերթ էին կանգնել ՌԴ դեսպանատան մոտ՝ մասնակցելու այդ երկրի նախագահի ընտրությանը։ Նրանց մեծ մասը ազգությամբ հայեր էին։ Երևանում քվեարկել է ավելի քան 4.5000 մարդ։ Ըստ արդյունքների՝ Վլադիմիր Պուտինը, հավաքելով ձայների 76.67%–ը, հաղթեց ՌԴ նախագահի ընտրություններում։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ սա պետք է սթափեցնող լինի ՀՀ իշխանությունների համար։ «Կրեմլում հաշվում են, որ այդքան մարդ ունեն մեր երկրի ներսում, սա պետք է սթափեցնի իշխանություններին։ Սա նրանց քաղաքականության արդյունքն է. հիասթափությունը և այն, որ մեր ընտրություններին չենք գնում կամ գնում են 10000, իսկ օտարին գնում են»,- ասում է քաղաքագետը։ Քաղաքագետը նաև նկատում է՝ արևմուտք-Ռուսաստան լարվածությունը ավելի կխորանա, ինչը չի հանգեցնի լավ հետևանքների առաջին հերթին Ռուսատանի համար։ Լևոն Շիրինյանը հիշեցնում է ԽՍՀՄ տարիներին «սառը պատերազմի» փորձը, նշելով՝ արևմուտքը ավելի հեռանկարային և հաշվարկային քաղաքականություն է վարում մշտապես։