Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արկադի Պապյանը դադարեցրել է հացադուլը

Հասարակություն
bant

39 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանը քիչ առաջ դադարեցրել է բողոքի ծայրահեղ իր քայլը:     Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը, Արկադի Պապյանի կյանքին արդեն վտանգ էր սպառնում, նա գլխապտույտ ուներ, չէր կարողանում անկողնուց վեր կենալ, նույնիսկ ջուր խմել:  Հացադուլ հայտարարելով՝ 43-ամյա  Արկադի Պապյանն իր դժգոհությունն է հայտնում  հարուցված նոր քրեական գործից:   ՌԴ քաղաքացու  սպանության համար՝ 9 տարվա ազատազրկման դատապարտված անձն հիմա էլ մեղադրվում է «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանին մի քանի ամիս շարունակ կաշառք փոխանցելու համար, ինչի դիմաց նրան  արտոնություններ են թույլ տրվել:  Պաշտպանական կողմը հայտարարում է, որ առաջադրված մեղադրանքը քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված չէ: