Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացել է կարատեի Հայաստանի 30-րդ առաջնությունը

Սպորտ
sport-karate-19.03.

Երեւանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 30-րդ առաջնությունը, որին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզային ֆեդերացիաների եւ Արցախի կարատեի ֆեդերացիայի մարզիկներն ու մարզուհիները: Այդ մասին հայտնում է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Տղաների կումիտե ձեւում չեմպիոններ են դարձել 60 կգ քաշային Գեւորգ Ղամբարյանը (Երեւան), 67 կգ քաշային Սերգեյ Դալլաքյանը (Երեւան), 75 կգ քաշային Դավիթ Թարոյանը (Երեւան), 84 կգ քաշային Մկրտիչ Ղազարյանը (Երեւան) եւ +84 կգ քաշային Սերյոժա Մակարյանը (Երեւան): Տղաներից կատա ձեւում հաղթող է դարձել Միխայիլ Մխիթարյանը (Արցախ), իսկ աղջիկներից՝ Եվա Մուրադյանը (Երեւան): Առաջնության արդյունքներով կկազմվի Հայաստանի ազգային նոր հավաքականը, որը կմասնակցի մայիսի 10-13-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի եւ նոյեմբերի 6-11-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվելիք աշխարհի առաջնություններին: