Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կշարունակե՞ն լրագրողներն աշխատել ավագանու նիստերի դահլիճից (տեսանյութ)

Քաղաքականություն
alen

Այսօրվա ավագանու նիստի հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը քաղաքապետից հետաքրքրվեց՝ արդյո՞ք քաղաքապետարանը հաշվի է առել մի շարք հասարակական կազմակերպությունների և լրագրողական հանրության արձագանքը, որի արդյունքում լրագրողները կշարունակեն աշխատել նույն դահլիճից: Նա հիշեցրեց, որ կոյուղաջրերի հայտնի պատմությունից հետո քաղաքապետարանը որոշել էր սահմանափակել լրագրողների աշխատանքը՝ նրանց համար նախատեսելով աշխատելու հատուկ տարածք:   Պարոն Մարգարյանը չհամաձայնեց «լրագրողների աշխատանքը սահմանափակել» արտահայտության հետ: Նա նշեց, որ օրենքով սահմանված կարգով իրենք պարտավոր են ապահովել թափանցիկություն և օրենքը հարգելու են: «Երբ Դուք դահլիճում չէիք, Անի Սամսոնյանի տեղը նստած էր մի լրագրող, իրեն դիտողություն անելուց հետո նա վեր կացավ: Վաղը կարող է, պարոն Սիմոնյան, Ձեր տեղում նստած լինի, մեր մյուս գործընկերոջ տեղում նստած լինի: Եվ Դուք կարող է ինձանից պահանջեք, թե ինչու են մեր տեղում նստում»,- նկատեց քաղաքապետը՝ գովաբանելով այն տարածքի հարմարավետությունը, որը նախատեսում են լրագրողների համար: Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ այսօր նույն այդ տարածքում աշխատելիս տեսել է միայն մի կրագրողի և մաքրուհուն: