Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ահաբեկչություն էր». Գոռ Վարդանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
erkir-cirani-n-haghordum-e-ner-n119704-1

Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը   շարունակում է պնդել՝ փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում ահաբեկչություն է կանխել, երբ բռնություն է  կիրառել ավագանու կին անդամի նկառմամբ։   «Ահաբեկչության մեջ չկա հասկացություն կին,  տղամարդ կամ երեխա: Եթե անձը թույլ է տալիս  իրեն մասսայական միջավայրում կամ պետական մարմիններում նմանատիպ պահվածք դրսեւորել, այդ պահին բացառվում է եւ մի կողմ է մնում տղամարդ, կին, երեխա հասկացությունը»,- «Ա1+»-ին ասաց Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը: Այդ օրը  Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում ծեծկռուք       էր տեղի ունեցել «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամների ու Հանրապետական խմբակցության անդամների միջև։ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք նիստին տարաներով բերել էին Նուբարաշեն համայնքի կոյուղաջուրը` փորձելով ուշադրություն հրավիրել համայնքում տարիներ շարունակ չլուծվող խնդրին։    «Տեսանյութերը եթե լավ դիտեք ես մազերից չեմ քաշում, ես ընդամենը ցանկացել եմ դուրս հրավիրել»,- ասաց միջադեպի մասնակից   Վասպուրական Մարտիրոսյանը:     Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը էլ ավելացնում է. «Ես տեսել եմ մարդ, ով իր չափերից դուրս է եկել , անհավասարակշիռ վիճակում  փորձում էր գործողություն իրականացնել, անունը կտան իրավապահները ինչ գործողություն է եղել: Ես  փորձել եմ ընդամենը կանխել»:    Միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով: Մինչ քրեական գործ կհարուցվեր,  քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը դեպքի հետ կապված հենց փետրվարի 13-ին  բացատրություն է տվել իրավապահ մարմիններին:  «Ես այն մարդկանցից մեկն է, որ գտնում է, որ օրինական ընթացք պետք է տրվի այս ամենին»  Սակայն առայժմ հարցաքննության նա չի կանչվել:Երևանի ավագանու նիստին տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանություն հաղորդում էին ներկայացրել 2 կողմերն էլ: